Եվրատեսիլ 2018-ի ինֆորմացիոն գործընկեր, հայտնի wiwibloggs-ը հատուկ անդրադարձ է կատարել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան մասնակիցներին:

Բլոգը հակիրճ ներկայացրել է 20 մասնակիցներին և փաստել՝ Լիսաբոն մեկնելու ամենամեծ շանսերը այս պահին ունի էքսցենտրիկ Կամիլ Բլոգը՝ նույն ինքը Արսեն Գրիգորյանը, ով արդեն իսկ «նախազգուշացրել» է մյուս մասնակիցներին, որ ընտրական փուլին մասնակցում է միայն ու միայն հաղթելու նպատակով:

 

Փաստորեն, հեղինակավոր wiwibloggs-ը արդեն իսկ համադրել է մասնակիցների հնարավորությունները և առանձնացրել առաջատարին: