BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ «Քաղաքում» սերիալից հայտնի Մովսես Նիկողոսյանը տեւական ժամանակ անազատության մեջ է եղել: Դերասանի դատվածության մասին հրապարակումներ եղել են, սակայն քչերին է հայտնի' իրականում ինչու է նա դատապարտվել: Մեզ հետ նոր զրույցում Մովսեսն առաջին անգամ խոսել է երեք տարուց ավելի ազատազրկված լինելու պատճառի, 2017-ի ամենակարեւոր իրադարձության եւ սերիալային նոր առաջարկի մասին:
«Ոչ ոք չի տուժել»
Հաճախ եմ հարցեր լսում, թե ինչու եմ դատապարտվել: Ուզում եմ անպայման շեշտել, որ իմ կատարած հանցանքի պատճառով ոչ ոք չի վնասվել, ոչ մեկը չի տուժել. դատապարտվել եմ սահմանադրական կարեւոր պարտականությունս խախտելու հետեւանքով, որի համար ունեցել եմ լուրջ պատճառներ:
« … որ ինքս ինձ հետ առանձնանամ»
2017 թվականը, ինչպես նաեւ նախորդ երեք տարին, ինքս ինձ հետ մնալու հնարավորություն տվեցին: Գիտեք, գալիս է նման պահ, երբ ցանկանում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, կիսատ է եւ բնական հունով չի ընթանում: Իմ կյանքում հենց այդ պահն էր, շատ հարցերի պատասխաններ չէի կարողանում գտնել, ինձ ինչ-որ բան տանջում էր: Այնպես չէ, որ կանխատեսված էր կամ ես մտադրված գնացի դրան, որ ինքս ինձ հետ առանձնանամ: Հանկարծակի եղավ, բայց հասկացա, որ այն ժամանակահատվածն է, երբ պետք է գտնեմ ինձ հուզող հարցերի պատասխանները եւ, փառք իմ Աստծուն, գտա: Գտա, գրի առա, դարձավ մի ամբողջական գիրք, որն առաջիկայում կտպագրվի եւ ֆիլմ կդառնա: Այնտեղ ես գտա մարդու իրական նշանակությունն այս կյանքում, մարդկային փոխհարաբերությունների տարբերակներն ու տարբերությունները, շատ-շատ հարցերի պատասխաններ: Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ եթե մարդ գտնվում է անազատության մեջ, դա դեռ չի նշանակում, որ նա հանցագործ է ու ոչ ոքի պետք չէ: Ոչ, հանցագործ է նա, ով չի կատարում Աստծո կամքը եւ չի ապրում նրա կանոններով, այսինքն' այսօր մեր կողքին ապրում են շատ հանցագործներ: Կարեւորում եմ մարդուն իր տեսակով' անկախ նրա ապրելակերպից ու գործունեությունից, այսօր անազատության մեջ գտնվող շատ ընկերներ ունեմ, ովքեր իրենց տեսակով գերազանցում են շատերին, ովքեր դրսում են ու մեր կողքին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։