Ամանորի գիշերը ռուսական Առաջին ալիքով Ալլա Պուգաչովայի ներկայացրած նոր՝ «Я летала» երգը հայտնվել է iTunes երաժշտական ծառայության թոփում։
Ստեղծագործությունը ծառայությունում էր տեղադրվել հունվարի 3-ին և ամենահանրահայտների տասնյակում հայտնվել արդեն րոպեներ անց։
Թրեքը հասանելի է iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների տերերի համար։
Երգը հիմք էր դարձել հեղինակներին գրագողության մեջ մեղադրելու համար։ Պոետ Ալեքսանդր Վուլիխը հայտարարել էր Իգոր Սարուխանովի «Придуманная любовь» ստեղծագրծության հետ պրիմադոննայի նոր երգի նմանության մասին։