Դեկտեմբերի 31-ին երրորդ անգամ մայրացել է դերասանուհի Ջեսիկա Ալբան:
Նա համացանցում տեղադրել է նորածնի լուսանկարը և իր երկրպագուներին տեղեկացրել, որ իր երրորդ բալիկին անվանել է Հեյես Ալբա Ուորեն. «Լավագույն նվերը, որի մասին կարելի էր երազել Ամանորին: Քեշն ու ես այնքան երջանիկ ենք: Հևենն ու Օնորն անհամբեր սպասում են այն պահին, թե երբ կկարողանան ծանոթանալ եղբոր հետ», - գրել է Ջեսիկա Ալբան:
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է Քեշ Ուորենի հետ, զույգը, մինչ նորածնի լույս աշխարհ գալն, ունեին երկու դուստր ̀ 9-ամյա Օնորը և 6-ամյա Հևենը: