Մուդրան արևելյան յուրահատուկ պրակտիկա է, որը նպաստում է դրական էներգիայի ճիշտ բաշխմանը մարդկային մարմնի ներքին բարակ ալիքներով, այլ կերպ ասած՝ դա յուրահատուկ գիմնաստիկա է, որը թույլ է տալիս ղեկավարել մարդու էներգիան՝ դրա վրա ազդելով ձեռքերի մատների էներգետիկ ալիքներով:
Յուրաքանչյուր վարժություն անհրաժեշտ է կատարել ամեն օր, 1-ական րոպե:
Սուրյա-մուդրա
Օգնում է նրանց, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ քաշից: Մատների այս դիրքն օգնում է բարելավել ստամոքսա-աղիքային տրակտն ու օգնում արագացնել մետաբոլիզմը: Մի քանի օրից կզգաք, թե ինչպես եք ազատվում ավելորդ քաշից:
Պրիտխվի-մուդրա
Մատների այդ դիրքը շատ ակտուալ է ցուրտ եղանակին: Մուդրան օգնում է օրգանիզմը պաշտպանել վարակներից ու ամրապնդել իմունիտետը:
Վայու-մուդրա
Մատների այդ դիրքը օգտակար է նրանց համար, ովքեր մշտապես անհանգստանում են մանրուքներից: Մուդրան լավացնում է արյան շրջանառությունը ու հանգստացնում նյարդերը:
Շունյա-մուդրա
Մատներն այդ կերպ խաչելն օգնում է ազատվել ցավից ու ազատում է հոգնածությունից: Ավելի լավ է այս մուդրան անել աշխատանքից հետո:
Վարունա-մուդրա
Արեք այս մուդրան, որպեսզի բարելավեք օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը: Օգնում է նաև հորմոնալ խանգարումների դեպքում։