Կալիֆոռնիայում առյուծը թաթով բացել է վանդակի չփակված դուռը,
անցել մեծ պարսպից ու սպանել տարածքում որպես կամավոր
աշխատող կնոջը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրեզնոյի դատարանը, հղում կատարելով փորձաքննության
տվյալներին, եկել է եզրակացության, որ առյուծը 24-ամյա Դայանա
Հանսոնին սպանել է գրեթե ակնթարթորեն՝ կոտրելով վերջինիս
վիզը:
Ոստիկանությունը սպանել է առյուծին՝ փորձելով օգնել կնոջը, որին
դեռ ողջ էին համարում: Աղջկա մարմնի վրա առկա վնասվածքները,
նրա փաստաբանի խոսքով, արդեն հասցվել են աղջկա մահից հետո:
Դեպքը տեղի է ունեցել կատվազգիների Cat Haven ապաստարանում, երբ այն փակ է եղել այցելուների համար:
Այդ ապաստարանը բացվել է 1993թ: Դրանում ապրում են բենգալյան վագրեր, հովազներ ու ընձառյուծներ: