Ռուս շոումեն, կատակերգական դերասան, հեռուստահաղորդավար, երգիչ և Comedy Club-ի անդամ Ալեքսանդր Ռևան և նրա հայուհի կինը՝ Անժելիկան, դարձել են Fashion TV-ի վարկածով տարվա ամենաոճային զույգ։
«Հենց նոր իմացանք, որ մենք @fashiontv-ի վարկածով «Ամենաոճային զույգ-2017»-ն ենք»,-գրել է Ռևան իր Instagram-ում։
Նշվում է, որ Անժելիկան հայրական գծով հայ է։ Նրանց ընտանիքում մեծանում են երկու դուստրեր՝ Ալիսան և Ամելին։