Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, դերասան, պրոդյուեր Հայկ Մարությանը նշում է ծննդայն 41-ամյակը:

 

Life.panorama.am-ը տոնական օրվա կապակցությամբ զրուցել է Հայկի հետ ու պարզել, որ արդեն երկար տարիներ է, ինչ նա չի նշում տարեդարձը:

 

«Բավականին երկար տարիներ է, ինչ չեմ նշում ծնունդս, քանի որ ժամանակս չի ներում աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով: Այսօրն ինձ համար սովորական աշխատանքային օր է՝ չնայած շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների պակաս չեմ ունենում»,- նշեց նա:

 

Մեր հարցին, թե սեփական օրը անտեսելը անարդարություն չէ՞ ինքն իր հանդեպ, պատասխանեց.


«Չգիտեմ, չեմ կարծում: Այս հարցի շուրջ երկար չեմ մտածել»:

 

Հայկ Մարությանի խոսքով՝ ընտանիքի անդամները եւս արդեն սովորել են նրա աշխատանքային զբաղվածությանը, ու չեն բողոքում, որ հայրիկի տարեդարձը միասին չեն նշում:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։