Դուք ամբողջ ուժով անընդհատ ուզում եք նիհարել, սակայն մի բան ձեզ միշտ խանգարո՞ւմ է։
Մենք կբացահայտենք, թե ինչն է այդ ամենի պատճառը և կօգնենք ձեզ ազատվել դրանից։
Նյութափոխանակությունը կախված է շատ գործոններից։ Այդ գործոններից մի քանիսի վրա մենք ընդհանրապես չենք կարող ազդել։ Դանդաղ նյութափոխանակությունը հիմնականում առաջանում է վատ դիետայի կամ առողջության հետևանքով։ Ահա թե ինչը կարող է դանդաղ նյութափոխանակության պատճառ հանդիսանալ։
Հիպոթիրոիզմ
Վահանաձև գեղձի խնդիրները, որոնք դանդաղացնում են նյութափոխանակությունը և հանգեցնում են ճարպակալման։
Տարիքը
Ինչքան տարիքով է մարդը, այդքան նրա մոտ աստիճանաբար վերանում է մկանային զանգվածը և ավելանում է ճարպի քանակը։ Այսպիսով, երբ դուք կորցնում եք մկանները, նյութափոխանակությունը դանդաղում է և փաստը այն է, որ կալորիաների այրման արագությունը 5 տոկտոսով ամեն 10 տարին մեկ դանդաղում է։
Սեռը
Տղամարդիկ սովորաբար ունեն ավելի արագ նյութափոխանակություն, քան կանայք և բնականաբար ունեն ավելի քիչ ճարպ։
Գենետիկ գործոնը
Որոշ մարդկանց պարզապես հաջողվել է, որ նրանց նյութափոխանակությունը արագ է, իսկ ոմանց ոչ։
Վատ սովորությունները
Եթե դուք ունեք վատ սովորություններ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվության պակասը կամ սնունդ ընդունելու բացթողումները, ապա ձեր մոտ դանդաղ է ընթանում նյութափոխանակությունը և այդ պատճառով էլ ձեզ համար դժվար է նիհարել։
Ի՞նչ անել
Կերեք ավելի շատ սպիտակուց
Ամենաարդյունավետ միջոցներից մեկը ձեր նյութափոխանակությունը պահպանելու համար համարվում է ձեր սննդակարգի մեջ սպիտակուցների ավելացումը։ Դա կօգնի ձեզ այրել ճարպը։
Կերեք մրգեր և բանջարեղեն, որոնք թունաքիմիկատներ չեն պարունակում։
Օրգանիկ սնունդը օգնում է այրել ճարպը և վերականգնում է նորմալ նյութափոխանակությունը։
Համեմունքներ
Դրանք ոչ միայն բարելավվում են ձեր սննդի համը, այլ նաև օգնում են ձեզ այրել ճարպը։ Կայնեյան պղպեղը, կոճապղպեղը, դարչինը և քրքումը այն համեմունքներն են, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։