Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով նաև հետեւյալ գրառումը.

 

Մենք վատնում ենք մեր կյանքը, անդառնալիորեն ու անմիտ շռայլությամբ վատնում ամենաթանկը, որ ունենք. ժամանակն ու Սերը։ Մենք՝ պարզունակ կյանքասպան ենք։ Կորցնում ենք իսկականն ու մերը՝ ինչ- որ ճղճիմ հարաբերությունների «միջանցքներում», վազելով «ճիշտ ու սխալների» հետևից, կիսանկուղներում թաքնվում ենք մարդկանցից կամ մեզնից, որ «ոչինչ» չլինի։ Մենք վախերում ոչնչանում ենք։

 

Մենք վախենում ենք ապրել։ Վախենում ենք ասել բարձրաձայն էդ նույն վախերի մասին, ամաչում ենք, որ հուզվում ենք, ամաչում ենք խոստովանել մեր թուլություններն ու թերությունները,,, «ֆոտոշոփում» ենք մեզ ամեն վայրկյան, սղագրում ենք մեր կյանքը, ռաֆինացված էմոցիաներով «դիրքավորում» ենք մեզ ու էդ բոլոր անիմաստ գործողությունների մեջ կորցնում ենք ամենաիսկականը՝ Կյանքը։

 


Սերը ժամանակ չունի սպասելու մեր «դիրքավորմանը», մի օր կտրտմի ու կգնա,, Սերն էդպիսինն է, կյանք է սիրում՝ իսկական ու անմնացորդ։ Իսկ մենք պատել ենք մեզ պատերով, պատեպատ ենք խփվում ու համոզում ենք , թե ապրում ենք, կռիվս ենք տալիս հա ստվերների կամ մեր իսկ թողած հետքերի հետ ու չենք էլ հասկանում, որ էդ կռիվը մեզ հետ է ախր։ Որ պետք չի ԷԼ կռվել, սովորական,բայց իսկական Ապրել է պետք։

 

Չպայքարել, չհոխորտալ, չփախչել կամ չթաքնվել, ԲԱՑՎԵԼ ՈՒ ԱՊՐԵԼ։ Աշխարհի բոլոր սերունդներից ( X, Y , Z կամ Միլենիալներ) մենք Չ - սերունդն ենք, որ դեռ չսովորած ապրել, սովորեց Չապրել։ Սերը Չապրողներին չի սիրում, հաջողությունն էլ երես է թեքում. վհատությունն իբրև ձեռնաշղթա՝ մեզ արգելակում է ու արգելում Թռչել, մենք կապված ենք, բայց միակ թույլատրելի կապը Սիրո կապը պետք է որ լինի,,, մենք պիտի շղթայվենք Սիրով,,,իրարով, ոչ թե իրարից։ Էլ ասելու կամ խոսելու էլ չի մնացել,,, զգալու դարաշրջանն է։ Քանի դեռ կա ժամանակ՝ ԶԳԱԼ Է ՊԵՏՔ։ Մնացածն ունի վայրկյանի «հավերժություն», այսինքն մի շունչ։ Մենք ունենք մի շնչով ապրած կյանք: