Մոտ 7 հազար մարդ է մասնակցել դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներով անցկացված Սանտա Կլաուսների մրցավազքում, տեղեկացրել են կազմակերպիչները միջոցառման Facebook-ի էջում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նրանց տվյալներով՝ միջոցառման մասնակիցները Սանտա Կլաուսների և Սուրբ ծննդյան էլֆերի հագուստներով վազել են Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնով՝ Պրադո թանգարանի մոտ գտնվող Մուրիլյո հրապարակից մինչև Էմիլիո Կաստելարի հուշարձան և հետադարձ ճանապարհով։ Օլիմպիական չեմպիոն, իսպանացի վազորդ Ֆերմին Կաչոն նույնպես մասնակցել է մրցավազքին։
Մրցավազքի կայքի համաձայն՝ այն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Միջոցառմանը հավաքված միջոցների մի մասը կուղղվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ։