Բրիտանական հետազոտողների սոցհարցումների համաձայն, տղամարդկանց 1/3-ը նվազեցնում են իրենց կանանց հետույքի չափսերը:
Ըստ Rosbalt.ru-ի, տղամարդկանց 56%-ը նախընտրում է կա՛մ չպատասխանել այդ հարցին, կա՛մ անդրադառնալ շրջազգեստի գույնին, որը տեսողականորեն ավելացնում է կոնքերի չափսերը: Փոխարենը, կանայք ավելի անկեղծ են իրենց զուգընկերների թերությունների մասին հարցերի պատասխաններում: Կանայք ընկերուհիների եւ գործընկերների հետ կրկնակի հաճախ են քննարկում, թե տղամարդուց վատ հոտ է գալիս:
Առաջին հանդիպման մասին հարցի վերաբերյալ տղամարդկանց 37%-ը խոստավանել է, որ գիտակցաբար բաց են թողել աղջիկների հետ առաջին ժամադրությունը: Նույն կերպ է վարվել հարցված կանանց ավելի քան 50%-ը: