Գրող, երգահան Քրիստ Մանարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգ ու դրան կից կատարել հետևյալ գրառումը.
«Երբեք, երբեք ու Երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը կաշկանդում ու կաթվածահար էր անում հոգիս և էդպես էլ թույլ չտվեց, որ գամ, մարդավարի խոնարհվեմ տաղանդիդ ու հատկապես քո առջև, և որին ինչ անուն ասես տվեցի, թեև իրական անունն էր Ակնածանք: Ես ուր, Էլվինան ուր....թեև էնքան մոտիկ էինք, և Երևանում և հատկապես Գլենդելում....կներես, Վարպետ, հազար անգամ կներես»: