Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Կայա Խուրշուդյանը: Մեզ հետ զրույցում Կայան պատմեց այլևս գիշերային ակումբում չաշխատելու, միայն կենդանիների խնամքով զբաղվելու և իր երազանքների ընտանիքն ունենալու մասին:

«Հինգ տարի անքուն գիշերներ ու չսիրած աշխատանք՝ կարծում եմ, որ բավական էր, ժամանակն էր վայելել իրական երջանկությունը, որն այսօր ունեմ: Գուցե շատերը տեղյակ չեն, բայց արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ պարում գիշերային ակումբում: Այս որոշումը կայացրի, քանի որ հասկացա, որ ժամանակն է հրաժարվել իմ չսիրելի աշխատանքից և նվիրվել միայն ընտանիքիս»,- նշեց Կայան, իսկ հարցին, թե ինչպե՞ս է հոգում խնդիրները, եթե չի աշխատում, պատասխանեց.

«Ես բավականաչափ աշխատել եմ, որ այսօր այլևս չաշխատեմ: Հիմա ապրում եմ կյանքիս լավագույն ժամանակահատվածը: Իմ նպատակն էր ապրել ընտանեկան կյանքով և այսօր համարյա թե հասել եմ դրան, ինձ այլև ոչինչ պետք չէ, պետք է միայն ընտանեկան ջերմ կյանք»:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։