Հնդկաստանում հորոսկոպներով զբաղվելը համարվում է գիտություն, որի հիմքն են հանդիսանում հինավուրց աստղաբանական գրությունները:
Գուցե դա է պայմանավորում կանխատեսումների և բնորոշումների անհավանական ճշգրտությունը:
Ներկայացնում ենք հնդկական սիրային հորոսկոպը:
Աշիվինի (ապրիլի 13-27) տոտեմ՝ էգ ձի
Նրանք ազատասեր մարդիկ են, ովքեր ունեն դա հասկանալու ունակ մարդու կարիք: Նրանց հարկավոր է արկածասեր մեկը, ով ունի հարուստ հոգեկան աշխարհ: Աշիվինի նշանի տակ ծնվածները կրքոտ են և զգացմունքային:
Բհարանի (ապրիլի 28-մայիսի 11) տոտեմ՝ էգ փիղ
Բհարանի նշանի տակ ծնվածները պրագմատիկներ են: Նրանք փնտրում են մեկին, ով կկիսի իրենց նախասիրությունները և պատրաստ կլինի մրցակիցների առկայության պայմաններում պայքարել իրենց համար: Սակայն իրենց ուզածին հասնելով՝ նրանց զգացմունքները կարող են սառչել:
Կրիտտիկա (մայիսի 12-25) տոտեմ՝ էգ ոչխար
Այս նշանի տակ ծնվածները կրքոտ անձնավորություններ են, ովքեր սիրում են, որ իրենց համար պայքարեն: Նրանք իրենց զգացմունքները սկսում են ցույց տալ միայն այն ժամանակ, երբ վստահ են լինում, որ դա փոխադարձ է: Սակայն ամուր կապերը նրանց վախ են ներշնչում, ուստի ամուսնանալու որոշում նրանք ընդունում են բավականին ուշ:
Ռոհինի (մայիսի 26-հունիսի 8) տոտեմ՝ արու օձ
Համաձայն հնդկական հորոսկոպի՝ այս նշանի տակ ծնվածներն ունակ են խորը և անմնացորդ սիրո: Հանուն սիրո նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի: Սակայն կատարելության ձգտող Ռոհինիներն ունակ չեն առաջին քայլն անելու, այնպես որ, հարաբերություններում ակտիվություն պետք է ցուցաբերի նրանց ընտրյալը:
Մրիհասիրա (հունիսի 9-21) տոտեմ՝ էգ օձ
Այն նշանի տակ ծնվածները նույնպես ունակ չեն առաջին քայլն անելու: Նրանք չափազանց գաղտնապահ են և ամբարտավան: Ամուր կապ ստեղծելու համար նրանց հարկավոր է նախ և առաջ ինտելեկտուալ ներդաշնակության մեջ լինել ընտրյալի հետ:
Ադրա (հունիսի 22-հուլիսի 5) տոտեմ՝ էգ շուն
Այս նշանի տակ ծնվածները շատ հոգատար և հավատարիմ մարդիկ են, ովքեր պատրաստ են սիրելիի հետ հարաբերությունների մեջ ներդնել իրենց ուժերն ու եռանդը: Հաճախ նրանք լինում են չափազանց ակտիվ, ինչով կարող են հետ վանել սիրելիին: Նրանց հարկավոր է բարի և հասկացող զուգընկեր, ով նրանց հաճախ գովասանքի խոսքեր կշռայլի:
Պունարվասու (հուլիսի 6-19) տոտեմ՝ էգ կատու
Այս նշանի տակ ծնվածները հպարտ են, անհասանելի և գաղտնապահ: Նրանց բավարար չէ սիրված լինել միայն մեկ մարդու կողմից: Այդ իսկ պատճառով նրանք մեծ հաճույքով ընդունում են սիրո և ուշադրության նշաններ այլոց կողմից, ինչով էլ անսահման ցավ են պատճառում իրենց զուգընկերոջը: Սակայն իրականում նրանք պարզապես ցանկանում են իրենց սիրեցյալին ապացուցել, որ նա չի կարող իրենց կառավարել և վերահսկել:
Պուշիա (հուլիսի 20-օգոստոսի 2) տոտեմ՝ արու ոչխար
Այս նշանի տակ ծնվածները փակ, սակայն չափազանց սեքսուալ մարդիկ են: Այս մարդիկ հակված չեն երկարաժամկետ հարաբերությունների: Սակայն դրա հետ մեկտեղ նրանք չափազանց խանդոտ են և չեն հանդուրժի դավաճանությունը:
Աշլեշա (օգոստոսի 3-16) տոտեմ՝ արու կատու
Ինքնաբավ և գաղտնապահ Աշլեշաներին հարկավոր է մեկը, ով չի փորձի սահմանափակել իրենց ազատությունն ու անկախությունը: Զուգընկերը պետք է աստվածացնի նրան: Այդ պարագայում այս նշանի նեկայացուցիչները դառնում են բարի, քնքուշ, հոգատար և հավատարիմ: Իսկ այ նրանց հանդեպ, ովքեր իրենց չեն գնահատում, նրանք չափազանց սառն են և հեռացված:
Մագհա (օգոստոսի 17-30) տոտեմ՝ առնետ
Այս նշանի տակ ծնվածները սիրում են վայելքներ և ձգտում են իշխանության: Նրանց հարկավոր է այդ ամենը հասկացող զուգընկեր: Այս մարդիկ անվախ են, անկոտրում, քաջ և ունակ են կիրք արթնացնել անգամ ամենասառը մարդու մեջ:
Պուրվա Ֆալգունի (օգոստոսի 31-սեպտեմբերի 13) տոտեմ՝ մուկ
Հնդկական հորոսկոպը զգուշացնում է, որ այս մարդիկ հաճախ ունենում են զայրույթի պոռթկումներ: Սակայն նրանք ձգտում են երկար, ամուր և անկեղծ հարաբերությունների, ինչի համար պատրաստ են ցանկացած զոհողության: Զայրույթով նրանք փորձում են կայծ վառել սիրելիի ներսում:
Ուտտարա Ֆալգունի (սեպտեմբերի 14-27) տոտեմ՝ արու գոմեշ
Այս նշանի տակ ծնվածները առատաձեռն են, բարի, հավատարիմ և իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում առանց իրենց երկրորդ կեսի: Սակայն նրանց հարկավոր է դժվարհասանելի մեկը, ում համար նրանք կպայքարեն: Սեքսուալ ձգողությունը նույնպես շատ կարևոր է նրանց համար:
Հաստա (սեպտեմբերի 28-հոկտեմբերի 9) տոտեմ՝ էգ գոմեշ
Այն նշանի տակ ծնվածներն անկախ են, զսպված, արտաքնապես երևում են անկոտրում և հանգիստ: Սակայն իրականում բավականին զգայուն են, հաճախ ունենում են տագնապային զգացողություն: Նրանց հարկավոր է մեկը, ով նրանց էմոցիոնալ աջակցություն կցուցաբերի։ Նման մեկի հետ նրանք դառնում են զգացմունքային, առատաձեռն և հոգատար:
Չիտրա (հոկտեմբերի 10-23) տոտեմ՝ էգ վագր
Այս նշանի տակ ծնվածները կամային և չափազանց սեքսուալ մարդիկ են, ովքեր ցանկանում են գտնել մեկին, ով իրենց կենթարկվի: Սակայն կարող են հանկարծակի սառչել զուգընկերոջ հանդեպ, անտարբերություն և անգամ դաժանություն ցուցաբերել:
Սվատի (հոկտեմբերի 24-նոյեմբերի 6) տոտեմ՝ վարազ
Այս նշանի տակ ծնվածների հիմնական նպատակը ստաբիլ և երկարաժամկետ հարաբերություններն են: Սակայն նրանց հետ հարաբերություններ կառուցելը չափազանց դժվար է: Նրանք բծախնդիր են և քննադատող: Սակայն պրակտիկ են և կարող են իրենց ընտանիքն ապահովել ամեն անհրաժեշտ բանով:
Վիշահա (նոյեմբերի 7-19) տոտեմ՝ արու վագր
Շատ սեքսուալ Վիշահաները հաճախակի զուգընկերներ փոխելու կարիք ունեն և հակված են դավաճանությունների: Նրանք հարկավոր է այնպիսի զուգընկեր, որն ունակ կլինի բավարարելու իրենց սեքսուալ քաղցը: Սակայն անգամ այդ պարագայում դավաճանությունները բացառված չեն: Այնպես որ, հնդկական հորոսկոպը խորհուրդ չի տալիս Վիշահաների հետ կյանքը կապել նրանց, ովքեր չեն կարող հանդուրժել դավաճանությունը:
Անուրադա (նոյեմբերի 20-դեկտեմբերի 2) տոտեմ՝ եղնիկ
Այս նշանի տակ ծնվածները կատարյալ են սիրո համար: Առանց դրա նրանք իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում: Իդեալական սիրո փնտրտուքներով նրանք բազում զուգընկերների են փոխում: Առանց սիրո սեքս նրանք չեն ընդունում:
Յեշտա (դեկտեմբերի 3-15) տոտեմ՝ եղջերու
Այս նշանի տակ ծնվածները սեքսուալ, զգացմունքային և անկայուն մարդիկ են: Ինտիմ հարաբերությունների դրդելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Բացի այդ՝ նրանք բավականին իշխող են, ուստի հարաբերույթունները նրանց հետ չափազանց բարդ են:
Մուլա (դեկտեմբերի 16-28) տոտեմ՝ արու շուն
Այս նշանի տակ ծնվածներն անկայուն են, ինքասածի և չեն սիրում կայունություն: Սակայն պատրաստ են երկարատև հարաբերությունների նրա հետ, ով նրանց ոչինչ չի պարտադրի: Նրանք պարզապես տանել չեն կարողանում ցանկացած տեսակի պարտադրանք:
Պուրվա Աշադհա (դեկտեմբերի 29-հունվարի 11) տոտեմ՝ էգ կապիկ
Այս նշանի տակ ծնվածները մոնոգամիայի կողմնակիցներ են, ովքեր ունակ են հավատարիմ մնալու իրենց երկրորդ կեսին: Նրանք շատ լուրջ մարդիկ են: Նրանք բազմակողմանի սեքսի սիրահարներ են, սակայն միայն մեկ զուգընկերոջ հետ:
Ուտտարա Աշադհա (հունվարի 12-24) տոտեմ՝ մանգուստ
Այս նշանի տակ ծնվածներն ունեն երկակի ցանկություններ: Սրանք շատ բարդ մարդիկ են, ովքեր ապրում են սեփական կանոններով: Նրանք շատ են գնահատում ազատությունը, ստաբիլ ամուսնության կողմնակից չեն և սիրում են բազմազանություն սեքսում:
Շրավանա (հունվարի 25-փետրվարի 6) տոտեմ՝ արու կապիկ
Այս նշանի տակ ծնվածներն ունակ են խորը զգացմունքների, սակայն հակված են միայնության: Նրանք նրբանկատ են, խորաթափանց և երջանիկ կլինեն միայն այն մարդու հետ, ով ունակ կլինի հասկանալու իրենց՝ ժամանակ առ ժամանակ միայնանալու ցանկությունը:
Դհանիշտա (փետրվարի 7-19) տոտեմ՝ էգ առյուծ
Այս նշանի տակ ծնվածները պատասխաանտու են, կամային և խարիզմատիկ: Նրանք ձգտում են լուրջ հարաբերությունների և հավատարիմ են իրենց երկրորդ կեսին:
Սատաբհիշա (փետրվարի 20-մարտի 4) տոտեմ՝ արու ձի
Սատաբհիշաները սեքսուալ անձնավորություններ են, ովքեր ջանում են դա թաքցնել: Նրանք նախընտրում են, որ հարաբերություններում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի զուգընկերը, ով ունակ կլինի կրքոտ սեքսի:
Պուրվա Բհադրա (մարտի 5-17) տոտեմ՝ արու առյուծ
Այս նշանի տակ ծնվածները բարեսիրտ, լավատես մարդիկ են, ովքեր ունակ են ամբողջությամբ տրվելու սիրուն: Նրանք շատ սեքսուալ են և հաճախ իդեալականացնում են իրենց զուգընկերոջը: Սիրային հարաբերությունների մեջ ներդնում են ողջ ուժն ու էներգիան:
Ուտտարա Բհադրա (մարտի 18-31) տոտեմ՝ կով
Այս մարդիկ ձգտում են միայն իդեալական հարաբերությունների: Եթե դա այդպես չէ, ապա նրանք կարող են դավաճանել կամ էլ վերջ տալ հարաբերություններին: Միայնությունը նրանց չի վախեցնում:
Ռեվատի (ապրիլի 1-12) տոտեմ՝ արու փիղ
Այս նշանի տակ ծնվածները առատաձեռն են, անձնազոհ, սակայն սեքսուալ չեն: Նրանց հարկավոր են խորը զգացմունքներ և լուրջ հարաբերություններ: Այդ ամենի հետ մեկտեղ՝ նրանք չափազանց խանդոտ են և կորցնում են իրենց գլուխը, եթե կասկածում են, որ զուգընկերն իրենց դավաճանում է: