Despacito երգի պուերտոռիկացի կատարող Լուիս Ֆոնսին երազում է 2018 թ. Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ֆոնսիի և ռեփեր Դեդդի Յանկիի Despacito երգի հոլովակը YouTube տեսառեսուրսում 8 ամսում հավաքել է ավելի քան 3.5 մլրդ դիտում և դարձել ամենադիտվողը կայքի պատմության մեջ։
«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ և ցանկանում եմ ներկա լինել Ռուսաստանում գալիք ամառ կայանալիք աշխարհի առաջնությանը։ Պուերտո-Ռիկոյի հավաքականը մրցաշար դուրս չեկավ, այդ պատճառով երկրպագելու եմ Իսպանիայի ազգային թիմին, որովհետև իմ կինն այդ երկրից է։ Նրանք գերազանց հավաքական ունեն՝ հաղթանակների հարուստ պատմությամբ»,-ասել է Ֆոնսին։
«Ֆուտբոլում միշտ երկրպագում եմ իսպանացիներին, բոլոր այլ մարզաձևերում աջակցում եմ պուերտոռիկացիներին։ Երազում եմ ներկա գտնվել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- եզրափակել է երգիչը։