Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսը նոյեմբերի 16-ին պաշտոնապես ամուսնացել են: Այս մասին հայտնում է People ամսագիրը:

 


Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Նոր Օրլեանում՝ զույգի առաջնեկի ծնունդից 11 շաբաթ հետո: Պատվավոր հյուրերի շարքում են եղել Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, նրա մայրը՝ հայտնի գործարար Թինա Նոուլեսը և այլոք:

 


Անունուն աղբյուրը Daily Mail-ին հայտնել է, որ հարսանիքն արժեցել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար, նրանք չեն խնայել գումարն ու վարձել են լավագույններին: