Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող «Միկի' հայ հերոսը» ֆիլմը, որը նկարահանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի MUTV-ն, արդեն համացանցում է:

 


MUTV ներկայացուցիչները մի քանի ամիս շարունակ Հայաստանում և Անգլիայում նկարահանել են Մխիթարյանի մասին ֆիլմը: Հայաստանի ազգային թիմի ավագի մասին պատմող ժապավենում Մխիթարյանի անցած ուղու' բակից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասնելու պատմությունն է: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է նաև իր հոր մասին և իր կրած դժվարությունների ու նպատակին հասնելու մասին: