«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները «Օլդ Թրաֆորդ»-ում մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կազմակերպված բարեգործական երեկոյին:
Երեկոյի ընթացքում հավաքվել է 160 հազար ֆունտ, որը տրամադրվելու է Թաիլանդի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հերթական առաքելության համար:
«Երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն, սովորեն գրել և կարդալ: Լիահույս եմ՝ ունակ կլինենք փոխելու ստեղծված իրավիճակը»,-նշել է Հենրիխ Մխիթարյանը: