Դուք վաղո՞ւց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս։ Ահա, ես կկիսվեմ ձեզ հետ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:

Ահա այդ հայտնի ուտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստման պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կեֆիր
  • 3 բաժակ ալյուր
  • 2 հավկիթ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • 1/2 թ/գ սոդա
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • 500 գր չոր պանիր
  • Սերուցքային կարագ՝ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը՝

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

  • Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:

  • Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:
  • Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման: