«Հայաստանի ձայնը» նախագիծն իր բոլոր եթերաշրջաններով հայտնի է ոչ միայն տաղանդավոր մասնակիցներով եւ հետաքրքիր շոուներով, այլեւ մարզիչների միջեւ բուռն, երբեմն անգամ ընդգծված ինտրիգային դիալոգներով: Նախագծի չորրորդ եթերաշրջանը եւս անմասն չի մնում դրանից:

 

Նախորդ թողարկումներից մեկի ժամանակ Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին երգչուհի Սոֆին կտրուկ արտահայտվեց.


«Ոչ մի էմոցիա չստացա: Տպավորություն էր, որ չէիք հասկանում՝ ինչ երգ եք երգում եւ ինչի համար եք երգում»:

 

Սոֆիի նման կերպ արտահայտվելը Նունե Եսայանին թույլ տվեց նույն խստությամբ հակադարձել' նշելով, որ այսուհետ ինքը եւս մյուս մարզիչների մասնակիցների մասին խոսելիս զսպավծություն չի ցուցաբերի: Ու թեեւ Նունեն շարունակեց իրեն հատուկ կերպով մասնակիցների մասին խոսել ժպիտով ու ոգեւորելով նրանց, սակայն այդ միջադեպը բավականին մեծ քննարկումների պատճառ դարձավ համացանցում, անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն էր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել դրան, իսկ ավելի ուշ հարցազրույցներրց մեկում նշել էր' «Խոսքն այստեղ միայն Սոֆիի մասին չէ, այլ այն բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձեւով պահել իրենց: Մեծերի հետ նստելը դեռ առիթ չի տալիս նման կարծիք հայտնելու այն դեպքում, երբ Հայաստանից բացի, ամբողջ Սփյուռքն է նայում»:

 

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Նունե Եսայանի հետ, ով այս հարցում հորդորեց ավելի զուսպ արտահայտվել:

 

«Նախ ասեմ, որ ես, Սոֆին եւ մյուսները նախապես շատ լավ գիտենք, թե ինչ պետք է եթեր գնա, եւ եթե որեւէ բան մեզ խանգարեր, ապա այն եթեր չէր գնա: Մենք ամեն ինչ շատ լավ տեսնում եւ հասկանում ենք: Իմ ու Սոֆիի հարաբերությունները հրաշալի են, ես նրան շատ սիրում եմ, միաժամանակ, ամեն մեկն իրավունք ունի կարծիք հայտնել եւ հետեւաբար յուրաքանչյուրն էլ կարող է պաշտպանել իր մասնակցին: Այսինքն' այս դեպքում անձնական ոչինչ չկա, խոսքը միայն թիմի եւ մասնակիցների մասին էր»,- նշեց Նունե Եսայանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։