Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից նոյեմբերի 11-ին կրկին հնչեց Տիգրան Համասյանի երաժշտությունը: Այս անգամ մենահամերգի տոմսերը  սպառվել էին դեռ 15 օր առաջ՝ այն պարագայում, որ տոմսի արժեքը Գյումրու համար բավական թանկ էր՝  3  հազարից 7  հազար դրամ: 

Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը՝  աշխարհահռչակ դաշնակահարին  լսելու էին  եկել ինչպես գյումրեցիներն ու մայրաքաղաքից ժամանած  հյուրերը, այնպես էլ Համասյանի երկրպագուներ տարբեր երկրներից: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց  Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, եթե  սրանից 10 տարի առաջ Գյումրիում Համասյանի մենահամերգի տոնսերը դժվարությամբ սպառցվեցին, ապա այսօր  շատերը  այդպես էլ չհասցրեցին տոմսեր ձեռք բերել: «Եթենույնիսկ  3 համերգ ավելացնեինք, նույն կերպ տոմսերը կսպառվեինԶանգենքԳյումրու ցանկացած հյուրանոց՝ կստանաք  նույն պատասխանը՝  ազատ  սենյակ չլինելու մասին,  և  դա  հասկանալի է, քանի որ  հանդիսատեսի հիսունտոկոսը գյումրեցի չէ՝ հյուրեր ունենք ԵրևանիցՎանաձորիցՎրաստանից,նաև  ԻրանիցԱյս  համերգը ոչ միայն օգնում է Գյումրու  դրամատիկականթատրոնինայլ նաև  տուրիզմի մասով իր անելիքն անում է»,- նշեց  թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝  փաստելով, որ  արվել է ամեն ինչ, որ Տիգրան Համասյան ստեղծագործողի բոլոր տեխնիկական պահանջները բավարարվեն:

Ինչպես նախորդ անգամ, երբ Տիգրան  Համասյանը  նվագեց Գյումրու տնակային  «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, ու  հավաքված  գումարը տրամադրվեց   բարեգործության, այս անգամ ևս համերգի ողջ  հասույթը  ուղղվելու է բարեգործության՝ փոխանցվելու է «Գյումրու դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամ»-ին,  որն էլ լուծելու է  բնակարանային խնդիր ունեցող դերասանների  բնակարանային հարցը:

Համերգի  ընթացքում հնչեցին ինչպես հայտնի, այնպես էլ նոր սետղծագործություններ։ Ի դեպ,  2018 թվականի փետրվարին լույս է տեսնելու Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը, որտեղ  տեղ են գտնելու նոր կատարումներ: Ձայնասկավառակը  նվիրված է  մաեստրոյի ծննդավայրին  և  կոչվելու է «For Gyumri»: Ձայնասկավառակից երկու ստեղծագործություն նա ներկայացվեց  մենահամարգի ընթացքում` «Արագած» եւ «Ինքնանկար»: Մենահամերգի վերջին՝  «Լեննագան» ստեղծագործությունը Տիգրան Համասյանը կատարեց Գյումրու Օյունջյանի արվեստի եւ թիվ 7 երաժշտական դպրոցների սաների (ղեկավար` Ռուզան  Շահպարոնյան) մասնակցությամբ:

 

Արմենուհի Մխոյան