Տաջիկստանի գյուղերից մեկում 18-ամյա Ռաջաբի Խուշեդը 40-ամյա Զախար Պիրովի հետ պարտադրաբար ամուսնությունից 40 օր անց հետո ինքնասպան է եղել: Պիրովը պահանջել էր, որ նա, բացի Տաջիկստանի կառավարության կողմից պարտադրված կուսության քննությունից, կուսության հավելյալ թեստեր հանձնի: Չհավատալով արդյունքներին՝ նա պահանջում է երկրորդ կին:
Աղջկա ծնողները պնդում են, որ նրանց դուստրն ասում էր, որ անտանելի ճնշման տակ է գտնվում և այլևս այդպես շարունակել չի կարող: Պիրովի դեմ գործ է հարուցվել կնոջն ինքնասպանության հասցնելու համար, և նրան սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում:
Պիրովն ի պաշտպանություն ասել է, որ կինը գրավոր համաձայնություն է տվել, որ ինքը 2-րդ կին վերցնի՝ նշելով, որ ամուսնությունից առաջ կույս չի եղել:
Տաջիկստանում նախաամուսնական կուսության թեստերը կանանց համար պարտադիր են: