Շատ կանայք չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ բիսկվիթ պատրաստել:
Այդ պատճառով մենք հաճախ այն գնում ենք խանութում և նոր միայն տորթ պատրաստում:
Բայց, համաձայնեք, որ դրանք ոչ միշտ են այնքան թարմ և թեթև լինում, որքան ցանկանում ենք:
Բաղադրությունը`
- Ձու – 4 հատ,
- շաքարավազ – 150 գր,
- ալյուր – 150 գր,
- խմորիչ – 1 թեյի գդալ,
- վանիլին (ըստ ճաշակի):
Պատրաստման եղանակը`
Ձուն հարում ենք, ավելացնում շաքարավազ և դնում ջրային վաննան, մարմանդ կրակի վրա:
Զանգվածը խառնում ենք: Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք գազօջախի վրայից:
10 րոպե զանգվածը հարիչով հարում ենք: Ստուգելու համար՝ արդյո՞ք ձուն լավ է հարվել, մատով անցնում ենք զանգվածի վրայով. եթե մատի հետքը չի անհետանում, ուրեմն՝ բավարար չափով հարվել է:
Ավելացնում ենք ալյուր և խմորիչ, խառնում ենք: Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանը:
Հարկավոր է այն թխել 20-30 րոպե, 200 աստիճանով տաքացված ջեռոցում:
Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք ոչ թե փայտիկով, այլ մատներով:
Թեթևակիորեն սեղմում ենք խմորը. եթե այն սպունգի նման վերականգնում է ձևը, ուրեմն՝ պատրաստ է:
Հակառակ դեպքում որոշ ժամանակ ևս շարունակում ենք պահել ջեռոցում:
Բարի ախորժակ…