Երկարատև էկրանային լռությունից հետո երգչուհի Նարինե Դովլաթյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «The Village Street»: Երգչուհին այս ընթացքում խուսափում էր հարցազրույցներ տալ, բայց նոր աշխատանքից հետո համաձայնեց խոսել Life.panorama.am-ի հետ և պատմել լռության պատճառների ու ապագա ծրագրերի մասին:

«Իրականում դադարս միայն էկրանային է, քանի որ շարունակում եմ աշխատել, գրել նոր հեղինակային երգեր, որոնք կտրուկ տարբերվելու են իմ նախկին աշխատանքներից: Այս տեսահոլովակով դադարս չեղարկված չէ, քանի որ այն ընթացիկ համագործակցություն է»,- նշեց Նարինեն ու խոսեց նոր տեսահոլովակի մասին:


««The Village Street» երգը ձայնագրել էի դեռևս ամիսներ առաջ, այն գրված է ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոեի խոսքերի հիման վրա, իսկ երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է: Երբ ինձ ցույց տվեցին այս երգը, միանգամից համաձայնեցի այն կատարել, քանի որ շատ հավանեցի, դե իսկ երեք շաբաթ առաջ էլ նկարահանեցինք այս տեսահոլովակը: Ի դեպ՝, ռեժիսորն է Սուրեն Սահակյանը, նրա ու բոլորիս համատեղ որոշմամբ տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է նկարահանվել: Կարծում եմ՝ տեսահոլովակը շատ համահունչ է երգին»,-պատմեց երգչուհին:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։