Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարն Instagram-ում քննարկումների առիթ է դարձել։ Դերասանուհու հետեւորդները քննարկել են ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլեւ անձնական կյանքի մանրամասները։

likakrasa անունով օգտատերը գրել է, թե Տաթեւիկը բաժանվել է ամուսնուց.

 

 

 

«Նա 100 տարի է՝ ամուսնալուծված է։ Նրա նախկին ամուսինը շատ լուրջ եւ լավ երիտասարդ է, նա թարգմանիչ է»,- գրել է օգտատերը։ Սրան հետեւել է դերասանուհու կոշտ պատասխանը.

 

«Ցավում եմ, որ պետք է ձեր տրամադրությունը գցեմ, բայց ես բաժանված չեմ։ Ի դեպ, անչափ շնորհակալություն ձեզ ձեր անասելի բարության համար»,- գրել է Տաթեւիկը։