Կաննի նշանավոր Փառատոնների պալատում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան: Հոկտեմբերի 17-ին նախագիծը ներկայացրել են դրա պրոդյուսերները՝ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը եւ «Սրեդա» կինոընկերության գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն, ինչպես նաեւ դերասաններ Կոնստանտին Խաբենսկին եւ Օլգա Սուտուլովան:
Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված սերիալի շնորհանդեսը դարձել Է MIPCOM աուդիովիզուալ կոնտենտի շուկայի գլխավոր իրադարձությունը, որը հոկտեմբերի 16-ին բացվել Է Լազուրե ափին: Գրանդ-լսարանում հավաքված Կաննի հանրությանը ցուցադրվել Է ութմասանոց ֆիլմի առաջին Էպիզոդը: Առաջին ալիքի գլխավոր տնօրենի խոսքով՝ ֆիլմի ստեղծողները մտադրություն չեն ունեցել Տրոցկու կենսագրությունը վերարտադրել իրականությանն առավելագույնս մոտեցված:
«20-րդ դարասկզբի քաղաքական գործչի կյանքի մասին պատմելու համար, իհարկե, ժամանակակից հեռուստատեսությունը պետք Է օգտագործի այնպիսի լեզու, որը հասկանում Է լսարանի մեծ մասը»,-նշել Է նա: «Տրոցկի» սերիալի ռեժիսորը Ալեքսանդր Կոտն Է: Նկարահանումներին մասնակցել են նաեւ Մաքսիմ Մատվեեւը, Եվգենի Ստիչկինը, Միխայիլ Պորեչենկովը, Սերգեյ Գարմաշը, Վիկտորյա Պոլտորակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: