Despacito հանրաճանաչ երգի տեսահոլովակը դարձել է պատմության մեջ առաջին հոլովակը, որն ավելի քան 4 մլրդ դիտում է հավաքել Youtube տեսահոսթինգում:

 

«Մենք պատմության մեջ մտանք՝ հավաքելով 4 մլրդ դիտում, սակայն դա տոնելու փոխարեն մենք կենտրոնացել ենք այն վայրի վրա, որտեղ ամեն ինչ սկսվեց (հոլովակը նկարահանվել է Պուերտո Ռիկոյում)»,- իր Instagram-ում գրել է հիթի կատարողներից մեկը՝ Լուիս Ֆոնսին՝ հորդորելով իր բաժանորդներին՝ մասնակցել հօգնություն փոթորիկներից տուժածների բարեգործական ակցիային: Ներկայում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 4 մլրդ անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: