Կիոտոյի համալսարանի գիտնականները փորձարկում են տեխնոլոգիա, որը թույլ կտա փայտից ավտոմեքենաներ ստանալ։ Ճիշտ մշակման դեպքում ցելյուլոզը կարող է դառնալ պողպատից ամուր և կշռել 80 տոկոսով ավելի թեթև։
Ապագայի մեքենաները գնալով ավելի ու ավելի թեթև կդառնան։ Դա թելադրում է մթնոլորտային արտանետումների նվազեցման քաղաքականությունը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում հաշվարկել են, որ մեքենայի քաշը 10 տոկոսով պակասեցնելը տանում է վառելիքի՝ 8 տոկոսով խնայողության։
Ներկայումս ճապոնացի գիտնականները փորձարկումներ են անցկացնում ցելյուլոզի նանոմանրաթելերի հետ։ Եթե դրանց ավելացվեն ճիշտ չափաբաժիններով պոլիմերներ, ապա կստացվի մետանյութ, որը կարող է մրցակցել ածխածնի մանրաթելի հետ։