Միացյալ Նահանգների Օռլանդո քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Sea World օվկիանարիումի աշխատակցուհի Էմի Շումախերը տեսանյութ Է նկարահանել, որտեղ ցուցադրվում Է դելֆինների արձագանքը սկյուռիկների հայտնվելուն: Այդ մասին հայտնել Է EPI-ն:

Չորս երիտասարդ դելֆիններ ապակե պատի միջով հմայված դիտում են գազանիկներին, որոնք կեր Էին փնտրում ռեզերվուարի առջեւ: Երբ սկյուռիկներից մեկը ցատկոտելով հեռանում Է, դելֆինները շրջվում են, որպեսզի նրան չկորցնեն տեսադաշտից:

Տեսանյութը դիտել են 1,4 մլն անգամ: