Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր պնդում են, որ ունեն 6-րդ՝ ապագան գուշակելու զգայարան։ Սակայն մեր օրերում գուշակներին փոխարինելու են եկել գիտնականները, ովքեր, հիմնվելով կոնկրետ փաստերի վրա, կանխատեսում են, թե մոտ ապագայում ինչ կպատահի մեր մոլորակի կամ ողջ տիեզերքի հետ։
Ահա ձեզ ենք ներկայացոնւմ 10 բան, որ հավանաբար կպատահեն մինչև 2100 թվականը։
2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը։
2030-ականներին մարդն արդեն ոտք կդնի Մարսի վրա։
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցները 2037 թվականին միգուցե ամբողջովին հալած լինեն։
Արհեստական բանականությամբ աշխատող սարքերը 2040 թվականին կլինեն այնքան խելացի, որքան մարդն է, իսկ արդեն 2060-ին իրենց խելացիությամբ կգերազանցեն մարդկանց։
Հոնկոնգն ու Մակաոն մոտավորապես 2050 թվականին Չինաստանից այլևս անկախ չեն լինի։
2050 թվականին Նոր Զելանդիայում այլևս չեն լինի առնետներ և այլ կրծող-գիշատիչներ։
Լավ լուր․ 2075 թվականին օզոնի շերտը հավանաբար ամբողջովին վերականգնված կլինի։
Ողջ աշխարհում երկու սեռերն աշխատանքային հարցերով լիովին հավասար կլինեն 2095 թվականին։
2100 թվականին Ամազոնի ջունգլիների 83%-ն այլևս չի լինի։
Մինչ 21-րդ դարի ավարտը հարյուրավոր թռչնատեսակներ անհետացած կլինեն Երկրի երեսից։