ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհված կոչումներին: Դերասանի կարծիքով, պետք է խստագույնս վերանայել կոչումների շնորհման կարգը:
«Այս խնդիրը մեր երկրում վաղուց կա, ես չգիտեմ, թե ինչ հիմքերի վրա են ընտրում ու շնորհում այդ կոչումը: Ընդհանրապես պետք է վերանայել կոչումների հասկացությունը, որովհետեւ հիմնականում չի համապատասխանում կոչումը եւ տվյալ արտիստի արած աշխատանքը: Կոչումը մեզանում դարձել է շատ հեշտ «ստանալիք» մի բան: Ըստ իս՝ կամ ընդհանրապես պետք հանել այդ երեւույթը, կամ էլ պետք է ավելի լուրջ վերաբերվել, ստատուս տալ դրանց»,- նշեց Միքայել Պողոսյանն ու շարունակեց.
«Կոնկրետ ես ոչ մի արտիստի դեմ ոչինչ չունեմ, պարզապես նշածս պրոբլեմը իսկապես կա: Պետք է դիմել ոչ թե ստացողներին, այլ կոչումները տվողներին, քանի որ ստացողները մեղք չունեն, թեեւ հնարավոր է, որ այդ առումով ինչ-որ գործունեություն են ծավալել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։