2017–ը շարունակում է ձեռքբերումների տարի լինել երգիչ Արամեի համար։ Երեկ նա արժանացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման։ Tert.am Life–ի հետ բացառիկ զրույցում երգիչը խոսել է այս կոչման կարևորության, քննադատությունների և վերջին տարիներին այն երիտասարդներին շնորհելու մասին։
–Արամե, այս տարի տոնում եք Ձեր գործունեության 10 տարին, որի ամենաթանկ գնահատականը համարել եք Վաստակավոր արտիստի կոչում ստանալը։ Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այս կոչումը։ Սպասվա՞ծ էր։
–Չէի սպասում, նույնիսկ մտքեր էլ չունեի այդ մասին։Երբ զանգահարեցին և ասացին, որ կոնկրետ հագուստով կոնկրետ տեղ պետք է ներկայանամ, փորձում էի գուշակել' ինչ է, գուցե, ճաշկերույթ, հանդիպում կապված Անկախության տոնի հետ։ Արդեն տեղում հասկացա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ բոլորը մոտենում էին ու շնորհավորում, որովհետև եթե այնտեղ ես, նշանակում է' ինչ–որ կոչում պետք է ստանաս։
Մեծ հպարտություն և ուրախություն եմ ապրում ընտանիքիս, ընկերներիս, երկրպագուներիս հետ։ 10 տարի ինձ գիտեն, որպես հայ ազգի երգիչ, որպես Արամե, սակայն սկսած 1993 թվականից նվագել եմ նվագախմբում, երգել եմ, մասնակցել եմ բազմաթիվ համերգների և մրցույթների։ Կարծում եմ, որ կա ճանապարհ, որի համար արժեր ոգևորիչ որևէ բան ստանալ։ Դա եղավ Վաստակավորի կոչումը, որն ինձ համար մեծ պատիվ է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։