Դերասանուհի Էվա Խաչատրյանը վերջերս է վերադարձել Հայաստան: Նա ամառային հանգիստն  անցկացրել է Միացյալ նահանգներում, վայելել արձակուրդը, նոր ու դրական լիցքերով ստացել:  Օգտվելով  առիթից  գեղեցկուհին նաև  անկրկնելի  ֆոտշարք է արել:  Էվան BlogNews.am-ին է տրամադրել  որոշ  լուսանկարներ, պատմել ֆոտոշարքի մտահղացման ու կերպարի  մասին:

Բնությանը միաձուլված և ներդաշնակ. Ծաղկային կոմպոզիցիա ու եթերային գույներ. Ֆոտոշարք, որտեղ գերակշռում է միստիկ  ոգին. Էվայի կարծիքով այն տպավորիչ է ստացվել  ու բնորոշում է իրեն՝ վայրի ու կրքոտ, միաժամանակ  նաև նուրբ ու կանացի. <<Հեղինակը իմ լավ ընկեր Սեդան է: Նրա հետ  երկրորդ անգամ եմ աշխատում: Ի սկզբանե այլ  տարբերակ էինք  մտածել, տաղավարային տաղավարային ինչ-որ բան էինք ուզում, բայց համապատասխան զգեստներ չկարողացա գտնել ու որոշեցինք այլ ուղղությամբ մտածել:  Այս կերպարի ոճով Սեդայի հետ   միասին ենք զբաղվել:  Կարծում եմ՝ բավականին հաջող  է ստացվել>>:

 

Էվան  խոսքով ֆանտաստիկ հանգիստ է վայելել  Նահանգներում.<< Մենակ եմ մեկնել հանգստի: Ընկերներիս  հետ լավ ժամանակ անցկացրինք, շրջագայեցի, հետաքրքիր  վայրերում եղա: Մի խեսքով մեծ բավականություն եմ ստացել>>:

Ի դեպ, դերասանուհու Ամերիկա մեկնելու պատճառներից է  եղել նաև  մտերիմներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելը:

Դերասանուհու համար  այժմ աշխատանքային բուռն շրջան է:  Կամերային երաժշտական  թատրոնում պատրաստվում են նոր  <<Կաբարե>> ներկայացմանը,  շուտով կսկսվի նաև <<Կայարան>>  հեռուստասերիալի նկարահանումները: Այլ նախագծերից առաջարկներ ևս կան, որոնց մասին դերասանուհին խոստացավ ավելի ուշ պատմել: