Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի ՝ ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։ Այն աչքի է ընկել իր ճոխությամբ։

Ռուսական “Кп” -ն որոշել է պարզել, թե որքան գումար է ծախսվել հարսանիքի վրա։ Կայքի հետ զրույցում պրոմոութր Եվգենի Մորոզովը նշել է, որ միայն ռեստորանը զարդարած բնական ծաղիկների վրա ծախսվել է մոտ 20 միլիոն ռուբլի։

Հարսնացուն՝ Լիլիթը, կրել է հանրահայտ դիզայներ Զուհայր Մուրադի զգեստը, իսկ այս դիզայները տեսակի մեջ եզակի հարսանեկան զգեստ է կարում, սովորաբար դրանք արժենում են մոտ 50 հազար դոլար։ Իսկ կոնկրետ Լիլիթի զգեստը թանկարժեք, արհեստական քարերով էր պատված եւ 7 կգ էր կշռում, ինչը բարձրացնում է արժեքը։

Հարսանիքը վարել է հաղորդավար Անդրեյ Մալախովը, ով սովորաբար 3 միլիոն ռուբլի հոնորար է պահանջում հարսանիքների համար։ Երգել են ռուսական էստրադայի ամենահայտնի աստղերը, ովքեր բավականին մեծ հոնորարներ են պահանջում, օրինակ, Ալլա Պուգաչովային սովորաբար վճարում են 25 միլիոն ռուբլի։ 

 

Հսկայական տորթը եւս, մասնագետի կարծիքով, մի քանի հարյուր հազար ռուբլի է արժեցել։

Այս ամենը եթե գումարենք իրար, անչափ տպավորիչ թիվ է կազմում։

21742946_972668589562541_6792320813664676252_n 21751819_972668896229177_3361692084211971421_n 21742908_972668956229171_5283595372783941592_n 21731070_972669022895831_1658026092958014036_n 21743136_972669209562479_5872296543147987534_n 21740245_972669406229126_340228192291788302_n 21752357_972669339562466_8373516152221932786_n 21731016_972669262895807_3093107350379709964_n

21751950_881008282046935_8313405642240980902_n

  

 

21751713_881008925380204_477483780579039242_n 21751585_881008732046890_1169902300415803511_n 21463212_881008718713558_1882699790338444285_n