«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վաճառքի է հանել Մանչեսթերում գտնվող իր շքեղ առանձնատունը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆուտբոլիստը ցանկանում է 5,5 մլն եվրո ստանալ առանձնատան վաճառքից:
Առանձնատան 6 սենյակներից յուրաքանչյուրն ունի լոգասենյակ: Առաջին հարկում գտնվում է գինու մառանը:
Տանը կա նաև բար ու խաղասրահ: