Մոսկվայի «Սաֆիսա» շքեղ ռեստորանում երեկ կայացած Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, ի թիվս ռուս և հայ երգիչների, նորապսակներին իր երգերից է նվիրել նաև իտալացի աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտտին:

Հիշեցնենք, որ 2016-ին Էրոս Ռամազոտտին պետք է ելույթ ունենար Երևանում,սակայն երգիչը չեղյալ էր հայտարարել համերգները ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՌԴ-ում և Էստոնիայում, որը տեղի էր ունենալու Perfetto համերգային շրջագայությունների շրջանակում: