Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից։ Ըմբշամարտիկը BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդական լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասներ է պատմել ոչ միայն այս, այլեւ նախկինում իրականացրած ուղեւորություններից: Հարցազրույցի վերջում նաեւ պարզել ենք, թե որ երկիր է ցանկանում այցելել հաջորդ անգամ, եւ ինչու է ստիպված այդ հարցում համոզել կնոջը:):

 

 -Սիրում եք արձակուրդն անցկացնել տարբեր երկրներում։ Ստացվո՞ւմ է հանգստի նպատակով հաճախ Ճամփորդել։


-Արդեն ավանդույթ ենք դարձրել տարվա մեջ երկուսից երեք անգամ արտերկրում հանգստանալը: Սիրում եմ էկզոտիկ վայրեր այցելել: Առանձնահատուկ սիրում եմ Կուբան, Սինգապուրը, Շրի Լանկան, Մալազիան, որտեղ ինձ չեն ճանաչի, քանի որ ըմբշամարտն այնքան տարածված մարզաձեւ չէ, ինչպես, օրինակ, ֆուտբոլը: Չնայած՝ պետք է խոստովանեմ, որ Կուբայի դեպքում այդպես չէր, եւ Հայաստանից հետո ամենաշատն ինձ այնտեղ ճանաչեցին, ինչը հաճելիորեն զարմացրեց։ 



-Կա՞ մի վայր, երկիր, տարածաշրջան, որն առանձնացնում եք։


-Սիրահարված եմ Կարիբյան ծովի կղզիներին։ Ուղղակի հիասքանչ են թե՛ բնությունը, թե՛ ապրելակերպն ու մշակույթը, եւ թե՛ սնունդը։



-Իսկ որտե՞ղ եւ ո՞ւմ հետ հանգիստն անցկացրիք այս ամառ։


-Ես եւ կինս մեկնել էինք Հունաստան։ Առաջին անգամ չէի այնտեղ, սակայն նախորդ այցս կարճատեւ էր. հասցրել էի տեսնել միայն Աթենքը: Չէի կարող կրկին չայցելել նման մշակույթ ունեցող երկիր։ Այս անգամ երկու շաբաթով էինք մեկնել եւ հասցրինք պատմական շատ վայրեր այցելել: Ինքնուրույն էի կազմակերպել ճամփորդությունը՝ առանց տուրիստական գործակալության միջամտության։ Մեր արկածները սկսվեցին Աթենքից. Ակրոպոլիսն իր շրջակայքով, թանգարաններն ու կոթողները հիասքանչ վայրեր էին։

Արսեն Ջուլֆալակյանը՝ կնոջ հետ

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։