. Լեսբիական տոնը Հին Հունաստանում
Աֆրոդիտե Անոսիայի տոնը նշվում էր անտիկ Հունաստանի Թեսալիայի շրջանում, այն լեսբիական տոն էր։ Այն սկսվում էր էրոտիկ մտրակահարություններով, ինչից հետո կանայք մերկանում էին ու մտնում էին ծովը։ Լողալուց հետո նրանք դուրս էին գալիս ծովից, ինչպես Աֆրոդիտեն, և սկսում էին բոլոր միջոցներով բավարարել միմյանց։ Տղամարդկանց չէր թույլատրվում մասնակցել այս տոնակատարությանը։
 
2․ Վակխանալիաները Հին Հռոմում
Հռոմեացիների սեքսուալ էներգիան առանձնապես խելահեղ ձևով էր արտահայտվում վակխանալիաների ժամանակ։ Վակխ աստծո հետևորդ ամուսնացած կանայք այդ օրերին իրականացնում էին պատանիների «ձեռնադրում»։ Ժամանակի ընթացքում վակխուհիները հասել էին այլասերման այն աստիճանի, որ անգամ չէին խորշում սեփական որդիներին կուսությունից զրկել։ Վակխին նվիրված օրգիաների ժամանակ, որոնք ստացել էին վակխանալիա անվանումը, բոլորը կենակցում էին բոլորի հետ՝ անկախ սեռից, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեին ներկա գտնվելով ծեսին՝ կենակցել նույնիսկ նույն սեռի ներկայացուցչի հետ, սպանվում էին։ Այս սեկտայում հիմնականում ընդգրկված էին բարձրաշխարհիկ ծագմամբ քաղաքացիներ։
 
3․ Հռոմեական սադիստները
Հռոմեական օրգիաները հաճախ զուգորդվում էին սադոմազոխիստական գործողություններով։ Կայսրերը հաճախ էին դիմում սարսափելի կտտանքների ու դաժանության դրսևորումների։ Այսպես, Կալիգուլա կայսրը գրգռվում էր, երբ տեսնում էր այլ մարդկանց տանջանքներն ու արյունը, և նրա հրամանով նրա ստրուկներին հաճախ անդամահատության էին ենթարկում, տանջում էին ու երկու մասի էին բաժանում սղոցելով։
Մեկ այլ հռոմեական կայսր՝ Ներոնը, սիրում էր կենդանու մորթի հագնել, հարձակվել կանանց ու տղամարդկանց վրա, կապել նրանց սյուներին ու բռնաբարել, ինչից հետո նրա հոմոսեքսուալ սիրեկան Դորիմախն ինքն էր սեռական կապի մեջ մտնում կայսեր հետ, ով գերադասում էր պասիվ հոմոսեքսուալիստի դերը։
 
4․ Եվրոպական հոգևորականության այլասերությունները
1501 թվականին Ալեքսանդր 6-րդ Պապի պալատում անցկացվող տոնակատարություններից մեկի ժամանակ ներկա էին 50 մարմնավաճառներ, ովքեր պարում էին հյուրերի հետ ու երեկոյի վերջում ամբողջովին մերկ էին։ Նրանց ոտքերի տակ շագանակներ էին նետում, և պոռնիկները չորեքթաթ հավաքում էին դրանք։ Պապը թանկարժեք զարդեր էր նվիրում այն տղամարդկանց, ովքեր առավել մեծ քանակությամբ սեռական ակտեր էին ունենում պոռնիկների հետ։
Մեկ այլ միջնադարյան հոգևորական՝ իտալացի Պյետրո Լեոնը, 1561 թվականին մեղադրվեց հարյուրավոր միանձնուհիների հետ սեքսով զբաղվելու մեջ։ Նա ստիպում էր գեղեցիկ միանձնուհիներին մերկանալ ու իր ներկայությամբ լոգանք ընդունել։ Այդ ընթացքում նա գրգռվում էր ու սկսում էր հերթով կենակցել նրանց հետ։
 
5․ Ելիսեյան միստերիաների տոնը Հին Հունաստանում
Հին հույներն աշնան վերջում նշում էին Ելիսեյան միստերիաների տոնն 9 օր շարունակ։ Բազմահազարանոց մարդկանցից բաղկացած թափորը՝ զարդարված միտրայի ճյուղերով, գնում էր ծով, որտեղ իրականացնում էին լողացման ու մաքրազօծման արարողություն, ընդ որում, այս ծեսի բաղկացուցիչ մաս էր կազմում սեռական ակտը։ 6-րդ օրը ծեսի մասնակիցներն Աթենքից ուղևորվում էին Ելիսեյան դաշտեր՝ ձեռքերին վառվող կանթեղներ ու նոր բերքի հասկեր պահած։ Հասնելով տեղ՝ նրանք սկսում էին բուռն խրախճանքը՝ առատ խմիչքով ու սնունդով, բայց ամենասարսափելին այն է, որ տոնակատարության այս փուլի կարևորագույն բաղադրիչն ինցեստն էր։ Հատկանշական է, որ քրմերը պահանջում էին, որպեսզի կանայք մինչև միստերիաների սկիզբը 9 օր զերծ մնային ցանկացած սեռական կոնտակտներից։ Հավանաբար սա արվում էր, որպեսզի բուն տոնակատարության ժամանակ նրանք լինեին առավել հիպերակտիվ։