Որքան էլ զարմանալի է հնչում, բայց հայտնի դերասաններն ու դերասանուհիները հաճախ ատում են դերերը, որոնք իրենց համաշխարհային փառք են բերել։ Պատճառները տարբեր են լինում։ Ահա 10 համաշխարհային աստղ, որ տանել չեն կարողանում իրենց լեգենդար դերը։
Քեյթ Ուինսլեթ – Ռոուզ («Տիտանիկ»)
Լեգենդար «Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի դերի շնորհիվ Քեյթ Ուինսլեթը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ Սակայն մինչ օրս Քեյթ Ուինսլեթը չի կարողանում դիտել իրեն այդ ֆիլմում։ Նրան դուր չի գալիս իր խաղը, ակցենտը ու ընդհանուր առմամբ՝ արտաքին տեսքը։ Դերասանուհին, ում դպրոցում ծաղրել են ավելորդ քաշի համար, կարծում է, որ այս ֆիլմում նա շատ թմբլիկ է եղել։
Ջորջ Քլունի – Բրյուս Ուեյն/Բեթմեն («Բեթմենն ու Ռոբինը»)
Հոլիվուդյան մաչոն՝ Ջորդ Քլունին, ամաչում է «Բեթմենն ու Ռոբինը» ֆիլմում իր մարմնավորած դերից։ Դերասանն այն կարծիքին է, որ ֆիլմը ձախողվել է իր վատ խաղի պատճառով։
Բրեդ Փիթ – Փոլ Մաքլին («Այնտեղ, որտեղով հոսում է գետը»)
Բրեդ Փիթը, ով մինչ այսօր չի ստացել իր Օսկարը, ատում է Փոլ Մաքլինի դերը, որը նրան առաջին ճանաչումն է բերել։ Ու չնայած քննադատները գովասանքի են արժանացրել երիտասարդ դերասանի խաղը, ինքը՝ Փիթը, գոհ չէ իր խաղից։
Ռոբերտ Փեթինսոն – Էդվարդ Քալլեն («Մթնշաղ»)
Դերասանի խոսքերով՝ իր կերպարը դեպրեսիվ արարած է, ում յուրաքանչյուրը կարող է մարմնավորել։ Նույնիսկ հանդիսատեսի սերը չօգնեց Ռոբերտին հաղթահարել հակակրանքը այս դերի հանդեպ։
Դենիել Ռեդքլիֆ – Հարի Փոթեր («Հարի Փոթերն ու կիսարյուն արքայազնը»)
Դերասանի հակակրանքն իր դերի հանդեպ վերաբերում է միայն «Հարի Փոթերն ու կիսարյուն արքայազնը» ֆիլմին։ Նա պարզապես ամաչում է իր խաղից։ Ամենից շատ դերասանին դուր է գալիս պատմության հինգերորդ մասը՝ երիտասարդ կախարդ Հարիի մասին, քանի որ այնտեղ նա արդեն տեսնում է իր պրոգրեսը։
Մեթ Դեյմոն – Ջեյսոն Բորն («Բորնի նույնականացում»)
Շատերը Մեթ Դեյմոնին սիրում են հենց Ջեյսոն Բորնի մասին պատմություններում նրա դերի համար։ Չնայած սրան՝ ինքը՝ դերասանը, ուղղակի ատում է այդ դերը։ Նա չի հավանում ֆիլմերի սցենարը, հատկապես վերջին մասի, որտեղ պարզապես կտրված է իրականության հետ կապը։ Այդ պատճառով Մեթ Դեյմոնը նույնիսկ չի նայել գործակալի մասին վերջին ֆիլմը։
Ջոնի Դեպ – Նավապետ Ջեք Ճնճղուկ
Մեկ անգամ չէ, որ Ջոնի Դեպը խոստովանել է, որ չի սիրում իր բոլոր դերերը։ Ամեն դեպքում, դեռ իր մասնակցությամբ ոչ մի ֆիլմ նա չի նայել։ Դերասանը հատկապես հիացած չէ շատ էքսցենտրիկ նավապետ Ջեք Ճնճղուկից։
Սերգեյ Բեզռուկով – Սաշա Բելիյ («Բրիգադա»)
Շատ անգամներ Սերգեյ Բեզրուկովը հարցազրույցների ժամանակ խոստովանել է, որ նրան տհաճ է թվում հայտնի ռուսական «Բրիգադա» սերիալում իր մարմնավորած կերպարը։ Նա ստիպված էր շատ երկար ժամանակ կերտել ինտելիգենտ մարդկանց ու մշակութային գործիչների դերեր, որպեսզի ազատվեր գողական տղայի իմիջից։