Հովսեփյան Էրիկը և Վարդանյան Գարիկը մեծ սիրով ու նվիրվածությամբ են ծառայում: Էրիկը մասնագիտությամբ երգիչ է, սովորել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Երկու ամիս է ինչ ծառայում է բանակում, գոհ է ծառայությունից: Իսկ Գարիկը կիթառ է նվագում: Արդեն 1,5 տարի է ծառայում է: Զորամասում որպես լավ կիթառահար Գարիկին են ճանաչում, իհարկե լավ զինվոր լինելուց զատ:
Զորամասում մեր գտնվելու ընթացքում Էրիկն ու Գարիկը մեծ սիրով «Թռչեի մտքով տուն» երգը կատարեցին ու այն նվիրեցին իրենց ծնողներին, բոլոր մայրերին ու ցանկացան համբերություն:
Էրիկը սիրած աղջիկ ունի և խնդրեց փոխանցել, որ շատ է սիրում։ Իսկ նկարը հատուկ նրա համար է։