Լիլիթ Հովհանիսյանը, ով օրեր առաջ իր հանդիսատեսին ներկայացրեց պարսկական երգ, որի մասին վաղուց էր խոստացել երկրպագուներին, փորձում էր մեկնաբանություններով արդարացնել իր ընտրությունը։

Իսկ ինչպե՞ս է Լիլիթը մեկնաբանում իր այդ քայլը։ Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին գրել էր, որ իր պարսիկ երկրպագուներն են շատ ցանկանում, որ նա պարսկերեն երգի ու որպես արդարացում նշում է, որ իրենց երգացանկում պարսկական երգեր ունեցել են նաև Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան և այլոք։

Լիլիթ ջան, եթե իրականում անգամ դու ես հոգնել քո թուրքական ու արաբական կլկլոցներից, ու հոգնեցրել ես նաև հանդիսատեսիդ, ու այս քայլով ուզում էիր նոր շունչ հաղորդել երգերիդ ու քննարկման առարկա դառնայիր, պետք չէր  արդարացումներ հորինել, քանի որ դու ինքդ ես որոշում քո կարիերայի ապագան ու դու ես պատասխանատու հետևանքների համար։ Մի արդարացի, այլ եղիր հպարտ ու նշիր, որ քո ընտրությունն է դա։ 

Եթե չեք հասցրել լսել այդ երգը, ապա առաջարկում եմ դիտել այս տեսահոլովակը։

Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/