Այսօր Ավետ Բարսեղյանի դստեր՝ Լուսեի ծննդյան առաջին տարեդարձն է: Այս առիթով երգիչ Անդրեն որոշել է անակնկալ մատուցել ընկերոջը՝ ներկայացնելով իր նոր երգը, որը կոչվում է «Լուսե աղջիկ»: Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։
Facebook-ի իր էջում, հրապարակելով երգի տեսահոլովակը, Անդրեն գրել է․«Այսօր իմ լավ ընկերոջ՝ Ավետ Բարսեղյանի հեքիաթ աղջիկ Լուսեի առաջին տարեդարձն է: Մեր հրաշք երգը Քեզ նվեր, Լուսե աղջիկ»: