Ալլա Լևոնյանը երեկ հրաժեշտի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նա «լքում է» համացանցը։ Իսկ արդյո՞ք կար դրա իմաստը։ Որևէ մեկը հիշում է, թե երգչուհին վերջին անգամ, երբ է գրառում կատարել իր հաշվում ու գրառումը տարածվել է համացնացնում։ Դժվար գտնվի մեկը ով նման թարմ պատմություն մեզ կպատմի։

 

Վերջերս էլ երգչուհի հայտարարել էր, որ նրան սպառնացել են, որից հետո ենթադրվող սպառնացողը նշել է, որ նման բան չկա։ Այսինքն երգչուհին փորձել է երկու փիառ քայլով բարձրացնել իր հեղինակությունը ու հիշեցնել տալ իր մասին։ Իհարկե, երրորդ քայլ էր կար՝ «Բենեֆիս» հաղորդաշարում իր հեղինակային երեկոն էր, որով նա քիչ թե շատ հիշեցրեց տվեց իրենց և բարձրացրեց «Բարև» երգից հետո իր՝ անկում ապրած ռեյտինգը։

 

«Բենեֆիսը» կարողացավ նրան օգնել, բայց նրա մտածած հաջորդ քայլը՝ սպառնալիքի մասին հայտարարությունը, ցանկալի արդյունքները չտվեց ու այսօր նա որոշեց օգտագործել վերջին շանսը՝ մեծ շուքով հեռանալ համացանցից՝ վստահ եմ, նպատակ ունենալով հետո մեծ շուքով վերադառնալ համացանց։ Երկար կարելի է խոսել այս ստանդարտ փիառ քայլերի մասին, բայց մի բան ակնհայտ է, որ Ալլայի կատարածը ուղղակի փորձ էր իր մասին հիշեցնել տալու, որը հաջողությամբ չպսակվեց։

 

Խորհուրդ եմ տալիս Ալլային փորձել ամենափորձված տարբերակը՝ լողավազանի մոտ կարճ զգեստով լուսանկարի հրապարակումը. հանրությունը դրա կարոտն ունի։

 

Աղբյուրը՝ boomnews.am