Կարծում եք՝ ԱՅՍՊԻՍԻ տղամարդ «կպցնելն» անհնա՞ր է: Դուք պարզապես պետք է վերանայեք ձեր վարվելակերպը:
#1 Հնարեք ծանոթանալու ոչ ստանդարտ արտահայտություն
Տղամարդիկ իրենք ունեն բազում ֆիրմային արտահայտություններ աղջիկ «կպցնելու» համար: Դուք էլ հորինեք ոչ ստանդարտ, օրիգինալ, սրամիտ ինչ-որ բան:
#2 Թանկացրեք ձեզ
Ձեր գլխավոր նպատակը հետաքրքրելն է: Թանկացրեք ձեզ, թող մտածի, որ շատ երկրպագուներ ունեք, այդպիսով նա կմտնի մրցակցության մեջ, ինչո՞ւ այդքան պոպուլյար աղջիկն իրենը չլինի:
#3 Ստեղծեք զբաղվածության պատրանք
Այնպես արեք, որ նա մտածի, որ դուք խիստ զբաղված եք, անգամ եթե դա այդպես չէ: Թող ճշտի, թե որ ժամին ձեզ կարելի է զանգել կամ գրել, որ ազատ լինեք: Այդպես նա կկարծի, որ դուք հետաքրքիր մարդ եք, այլ ոչ ձանձրալի և աննպատակ մի երևույթ:
#4 Բարձր մի ծիծաղեք
Կան աղջիկներ, որ շատ քնքուշ, հաճելի և թեթևակի են ծիծաղում, իսկ կան այնպիսինները, որ բարձր, ցնցվելով խնդում են՝ կենդանական աշխարհի տարատեսակ ներկայացուցիչների ձայներ հանելով: Հարկավոր է պատկանել առաջին խմբի աղջիկներին: Կառավարեք ձեր ծիծաղը: