Ֆրանսիական «Voice» երաժշտական նախագծի մանկական տարբերակի («The Voice Kids») «կույր լսումներին» է մասնակցել Մոնիկա անունով հայուհին, որն իր հրաշալի ելույթով ստիպել է ժյուրիի անդամներին շրջվել իր կողմը, իսկ հանդիսատեսին էլ՝ հոտնկայս ծափահարել:

Ինչպես նշում է tf1.fr կայքը, 13-ամյա աղջիկը լսումների ժամանակ կատարել է Ուիթնի Հյուսթոնի «I have nothing» հիթն ու արժանացել ժյուրիի անդամների բարձր գնահատանքին: