ԱՄՆ-ում օգոստոսի 21-ին 99 տարում առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել արևի լիարժեք խավարում։ Մոտ 2 րոպե ցերեկը կվերածվի գիշերվա։ Խավարումը կդառնա ամենաերկարը պատմության մեջ, այն կտևի 1.5 ժամ։
Բոլոր նրանք, ովքեր չեն բնակվում ԱՄՆ-ում, կկարողանան արևի խավարմանը հետևել առցանց հեռարձակմամբ, որն իրականացնում է NASA-ի կայքը Երկրից 30 հազար մետր բարձրության վրա։ Խավարմանը կհետևի աշխարհի ամենահզոր արևային աստղադիտակ DKIST-ը։
Խավարումը մտահոգում է NASA-ի մասնագետներին փակ էֆեկտի պատճառով։ Այն կարող է հանգեցնել աշխարհում նավիգացիոն համակարգերում խափանումների։ Խավարման ժամանակ Լուսինը 2 րոպեից փոքր-ինչ ավելի լիովին կարգելափակի Արևի ուլտրամանուշակագույն լույսը։ Իոնոսֆերան կտրուկ կանցնի ցերեկային պայմաններից գիշերայինի, և այնուհետև՝ հակառակը։