Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին խաղում կարմիր քարտ ստանալուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպմաը հետևել է տրիբունայից:
Պորտուգալացու հետ խաղը դիտել են նաև սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսն ու Ռոնալդու կրտսերը:
Ռոնալդուն այդ խաղում մրցավարին հրելու համար որակազրկվել է 5 խաղով:
Հիշեցնենք, որ Զիդանի թիմը երկու խաղերում էլ տոնած հաղթանակի շնորհիվ նվաճեց Սուպերգավաթը: