Ծովի մակարդակից 652,5 մետր բարձրության վրա, երկու բարձունքների միջև է գտնվում դեպի երկինք խոյացող կամուրջը, որն իրավամբ կարելի է հրաշք անվանել:
Լանգկավիի կամուրջն աշխարհի ամենաբարձր կամուրջներից մեկն է:
Կամրջի ճարտարապետության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կառուցվել է ընդամենը մեկ հենքի վրա:
Կամրջից հոյակապ տեսարան է բացվում դեպի Անդամանյան ծով և տրոպիկական անտառներ: