Blognews.am-ը գրում է. Քչերը գիտեն, որ կինը Հռոմի պապի հետ հանդիպմանը պետք է միշտ երկար թևքերով սև հագուստ կրի, գլուխն էլ սև գլխածածկով ծածկի: Այս հին ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ միապետությունն իշխանության հիմնական ռեժիմն էր ամբողջ աշխարհում:

Հռոմի պապի ներկայությամբ սպիտակ հագուստ կրելու իրավունք ունեին միայն կաթոլիկ թագուհիներն ու արքայադուստրերը: Մեր օրերում աշխարհում ընդամենը 7 կին ունի այս արտոնությունը:

Ներկայացնում ենք այդ կանանց՝ Մոնակոյի իշխանուհի Շարլինը, թագուհի Սոֆիան և թագուհի Լետիցիան Իսպանիայից, թագուհի Մաթիլդան և թագուհի Պաոլան Բելգիայից, Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան և արքայադուստր Մարինան Նեապոլից:

Մոնակոյի իշխանուհի Շարլինը

Իսպանիայի թագուհի Լետիցիան

Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան

 

Բելգիայի թագուհի Մաթիլդան

  

Նեապոլի արքայադուստր Մարինան 

Իսպանիայի թագուհի Սոֆիան

 Բելգիայի թագուհի Պաոլան